ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Փաշինյանը վերընտրվի, դա կհակասի հայ ժողովրդի մտքի ու գիտակցության մասին իմ կարծիքին․ Զատուլին
Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնանկության լուրը ոչ մեկի համար սենսացիա չդարձավ: Բոլորն էլ հասկանում էին, որ մի օր Հայաստանի վարչապետը պետք է գնա այս քայլին և հայտարարի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Միակ հարցն այժմ այն է, թե ընտրություններից հետո Փաշինյանի կուսակցությունը կպահպանի՞ իր քաղաքական կշիռը, գրում է mk.ru-ն:
«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը դժվար թե կարողանա վերընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում»,- այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Կոստանտին Զատուլինը mk.ru-ի պատրաստած տեսանյութում, որտեղ Զատուլինը, քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը և լրագրող Արշալույս Մգդեսյանը գնատահում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ մնալու շանսերը պաշտոնանկությունից հետո: «Փաշինյանը, հավանաբար, խորհրդարանում կմնա՝ որպես ընդդիմադիր, բայց եթե նա կրկին ընտրվի, դա կհակասի հայ ժողովրդի մտքի ու գիտակցության մասին իմ կարծիքին», -ասել է Զատուլինը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈւ-երն օգտագործելու հնարավորություն չունեինք․ չէինք հասցրել գնել հրթիռները. Փաշինյանը կրկնեց հայտարարությունը
Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորութ...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
Հայկ Չոբանյանը՝ նախարար
Կառավարության ապրիլի 1-ի նիստում որոշում կայացվեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին ազատել աշխատանքից։Նիկոլ Փաշի...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...