Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակի հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը
Այսօր, երբ նշվում է գիտելիքի և դպրության օրը, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական օկուպացիոն վարչախումբը Ստեփանակերտի թիվ մեկ դպրոցի բակում ոչնչացրել է Հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը։ Այս մասին հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից։
«Մոնումենտալ արվեստի գործերի կործանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բռնազավթված տարածքներում ահռելի մասշտաբների է հասել, հատկապես մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այս փաստերը վկայում են Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության մասին՝ վերացնելու հայ ժողովրդի մշակութային հետքը։
Այս հանցագործությունների հանդեպ լռությունն ու անգործությունը անընդունելի են։ ՀՀ կառավարությունը պարտավոր է բարձրագույն մակարդակով բարձրացնել այս հարցը և իրական պաշտպանական քայլեր ձեռնարկել։ Միջազգային հանրությունը ևս կրում է ուղիղ պատասխանատվություն՝ որպես համընդհանուր արժեք հանդիսացող մշակութային ժառանգության պահապան համար։ Դրանք ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության մշակութային հիշողության անբաժանելի մասն են։
Մեր մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դառնա համազգային և միջազգային օրակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անմեղսունակ է անվանել Արևմուտքի տեմպերը Ռուսաստանի հետ առճակատման հարցում
Ռուսաստանի հետ առճակատման մեջ արևմտյան երկրների խաղադրույքներն այնքան մեծ են, որ նրանք սահմանակից են անմեղսունակությանը,...
«Սուրմալուի» պայթյունի գործով մահացածների հարազատները 314 մլն դրամի պահանջ են ներկայացրել․ «Հետք»
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մահացած երկու քաղաքացիների իրավահաջորդները 314 մլն դրամի նյութական և...
Ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչի. այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները. պատգամավոր
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանակ...
Երկկողմանի թոքաբորբով հղի կնոջը կեսարյան հատում են կատարել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սու...