Երկկողմանի թոքաբորբով հղի կնոջը կեսարյան հատում են կատարել
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից:
Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատան բժիշկներն` իրականացնելով կեսարյան հատում: Երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներարգանդային թոքաբորբ, միացվել է շնչառական ապարատի:
Հետազոտության արդյունքում մոր մոտ հաստատվել է երկկողմանի ծանրագույն սուբտոտալ թոքաբորբ և մեծահասակների Ռեսպիրատոր Դիստրես համախտանիշ: 34-ամյա կինը, վերակենդանացման բաժանմունքում անցկացնելով երկու շաբաթ, լավացմամբ դուրս է գրվել և այժմ երեխայի հետ միասին գտնվում է ծննդատանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ կրակել է մեծ տրամաչափի գնդացիրներից
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում մարտի 5-ին կրկին դիմել են սադրիչ գործողություններ...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...