Ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչի. այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները. պատգամավոր
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի: Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից:
Այսպիսին են Սոչիի «արդյունավետ» հանդիպման արդյունքները: Չգիտեմ, այս հարցը կընդգրկվի փոխվարչապետների մակարդակով քննարկումների օրակարգում, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է, Սոչիի բանակցությունները միայն մեր իշխանությունների համար էին «արդյունավետ», մյուս կողմը թերևս ունի իր պլանները, որոնք Նիկոլի առաջարկած «ամեն գնով» խաղաղության օրակարգում չեն տեղավորվում»:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանցի զինծառայողների կողմից դիտարկվում է նաևԿապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. Արման Թաթոյան
Ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը. բնակիչներ...
ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի&nb...
7 զինծառայողի հետ փախուստի է դիմել. Նոյեմբերի 16-ի դեպքերի գործով կալանավորվել է գումարտակի հրամանատարի պաշտոնակատարը
2021թ. նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մար...
Ջերմուկում կտեղադրվի Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակի կրկնօրինակը
Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը, որը կլինի Շուշիում տեղադրված քանդակ...