Թուրքիան ամեն կերպ կաջակցի Սիրիային

Թուրքիան Սիրիայի նոր իշխանություններին կտրամադրի ամեն հնարավոր աջակցություն՝ նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Այս մասին հայտնել է TRT Haber հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներին։


«Թուրքիան Սիրիայի կառավարությանը կտրամադրի ամեն հնարավոր աջակցություն՝ նրա միասնությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում», – ասել են աղբյուրները։ Նրանք նշել են, որ Սիրիայում կայունությունը ուղղակիորեն կապված է Թուրքիայի անվտանգության հետ, ուստի այս ուղղությամբ ձեռնարկված յուրաքանչյուր քայլ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։


Անկարան հիշեցրել է օգոստոսի 13-ին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև ստորագրված հուշագիրը, որի համաձայն՝ Թուրքիան կօգնի Սիրիայի նոր իշխանություններին կառավարական բանակի անձնակազմի վերապատրաստման, ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարման հարցում։

Քաղաքականություն