«Սկսվել է աննախադեպ հակառուսական արշավ»․ ՌԴ-ն արգելել է Ճապոնիայի վարչապետի մուտքը երկիր
Ռուսաստանը մուտքի արգելքի պատժամիջոցներ է սահմանել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և Ճապոնիայի 62 այլ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ։
«Ֆումիո Կիսիդայի վարչակազմը սկսել է աննախադեպ հակառուսական արշավ՝ թույլ տալով անընդունելի հռետորաբանություն Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ներառյալ զրպարտությունն ու ուղղակի սպառնալիքները։ Այս ընթացքին համահունչ՝ Տոկիոն գործնական քայլեր է ձեռնարկում, որոնք ուղղված են բարիդրացիական կապերի վերացմանը, վնաս հասցնելու Ռուսաստանի տնտեսությանը և մեր երկրի միջազգային հեղինակությանը»,- ասվում է հաղորդագրությունում։
Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ հաշվի առնելով Տոկիոյի նման գիծը և Ճապոնիայի կառավարության կողմից Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ պետության բարձրագույն ղեկավարության դեմ կիրառված անձնական պատժամիջոցները, որոշում է կայացվել անժամկետ արգելել Ճապոնիայի 63 քաղաքացիների, այդ թվում՝ վարչապետ Կիսիդայի, Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյի, արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի, պաշտպանության նախարար Նոբուո Կիշիի և մի շարք այլ բարձրաստիճան ներկայացուցիչների մուտքը Ռուսաստանի Դաշնություն։ Ամբողջական ցանկը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ճապոնիան նախկինում ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումների մի քանի փաթեթ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Անհատական պատժամիջոցների տակ է հայտնվել ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ երկրի ղեկավարության ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և գործարարներ։
Նմանատիպ հոդվածներ
«Արցախը շունչը պահած հետևում է ժամ առ ժամ թափ առնող շարժմանը»․ Աշոտ Ղուլյան
Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոն...
«Մարիուպոլը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ»․ Շոյգու
Ռուս զինվորականները վերահսկում են Մարիուպոլը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժաման...
«Առաջարկում եմ Ազգային ժողովում ելույթները չլսել»․ Վարդևանյան
Ազգային ժողովը դուրս է Հայաստանի առջև ծառացած խնդիրների օրակարգից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաս...
«Կոչ եմ անում ստուգել ապաստարանները, որպեսզի կանխվի հերթական գերդոզավորման դեպքերը»․ Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ ամբիոնից ոստիկանությանը կոչ արեց ստուգե...