Միլլերը` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները և ընթացիկ իրադարձությունները ամփոփելիս անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, հայ-ադրբեջանական բանակցություններին ու Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների հարցերին։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի պաշտոնյաների հետ», - նշել է Միլլերը։
«Ինչպես նաև մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել երկրում ապրող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։ Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկում, երբ չենք տեսնում, որ Ադրբեջանում չեն հարգում մարդու հիմնական իրավունքները և մենք կշարունակենք վարել այս քաղաքականությունը», - ավելացրել է պետդեպի խոսնակը:
Նմանատիպ հոդվածներ
Կոստանյանն` Ալիևի աղմկահարույց հայտարարության մասին
Հիմա էլ եմ վերահաստատում իմ ասածը, որ 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին կետ Խաղաղության պայամանագրում չկա։ Այս մասի...
ՌԴ-ում ՀՀ դեսպանի «սև ցուցակ»-ում ավելի քան 550 անուն կա. «Փաստ»
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանա...
Ադրբեջանը Հայաստանին համագործակցության առաջարկ է արել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին առաջարկել է համագործակցել Արցախի՝ Բաքվում կալանքի տակ գտն...
Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է. չի լինելու նման բան. փոխվարչապետ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայա...