Հայտնի է՝ երբ դատարան կներկայանա Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 4-ին կներկայանա Նյու Յորքի դատարան։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Միևնույն ժամանակ նշվում է, որ ամսաթիվը դեռ կարող է փոխվել:
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Նյու Յորքի մեծ ատենակալները քվեարկել են Թրամփին մեղադրանք առաջադրելու օգտին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մանհեթենի դատախազությունը կապ է հաստատել Թրամփի փաստաբանական թիմի հետ՝ քաղաքական գործչի ներկայանալու հետ կապված՝ նրա դեմ մեղադրանք առաջադրելու նպատակով։
Թրամփն իր հերթին ասել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է և միջամտություն նախագահական ընտրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայ-իրանական միությունը «սպառնալիք» է անվանել․ ԶԼՄ-ներ
«Այսօրվա իրանա-հայկական եղբայրությունը սպառնալիք է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի...
Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ ԶԼՄ
Այսօր՝ մարտի 30-ին հայկական զինուժը տեղակայվել է նոր դիրքերում և ինժեներական աշխատանքներ է սկսել ադրբեջանական դիրքերին զ...
Հանուն Ժողովրդավարության գագաթնաժողովի Հռչակագիրը չի անդրադարձել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային․ ՀՀ-ն միացել է վերապահումով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին:...
Սասուն Խաչատրյանը «զեղչով» բնակարան է գնել «Բյուրեղ»-ում, իսկ կառուցապատողին առնչվող քրգործը կասեցվել է․ ԶԼՄ
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրո...