Ադրբեջանի հակահայաստանյան հարվածները շարունակվում են․ Աշոտյան
Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և ԱՊՀ երկրներով, և այս ընթացքում հայաստանյան իշխանությունները դրսևորում են ընդգծված հակազգային գործելաոճ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և ԱՊՀ երկրներով։
Ահա այսպիսի կեղծ փաստարկներով լի քարոզչական գրքույկ վերջերս ինտենսիվորեն տարածվում է նաև Բրյուսելի եվրոպական ինստիտուտներում։
Այսպիսի համատարած հարձակման համար, ադրբեջանական կողմի անալիզով, կան մի քանի նախադրյալներ, որոնց դեմը պետք է առնել.
1. Նժդեհյան գաղափարախոսության վրա խարսխված Հանրապետականն այլևս իշխանություն չէ, ներկայացված չէ նաև խորհրդարանական պատվիրակություններում, ինչը հարմար առիթ է նման պրոպագանդայի համար։
2. Գարեգին Նժդեհի կերպարն ու ուսմունքը միայն Հանրապետականինը չէ, այլ հայկական ինքնության պահպանման և պետականության ամրապնդման կարևորագույն տարր է, որի թուլացումը անխուսափելիորեն ընկճելու է նաև ազգային դիմադրողականությունը։
3. Հայաստանի նոր իշխանությունները այս ընթացքում դրսևորում են ընդգծված հակազգային գործելաոճ՝ հարվածելով կարևորագույն ինստիտուտներին. բանակ, եկեղեցի, ընտանիք։
Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները, այդ թվում՝ Ազգային Ժողովը, պետք է պատրաստ լինեն լիարժեք հակազդելու ադրբեջանական հակաքարոզչությանը, զինված լինեն գիտելիքներով և փաստերով, հետայսու էքսպրոմտներից խուսափելիւ համար։
Այս հարվածները միայն Հանրապետականի դեմ չեն, թիրախում Հայաստանն է»։
Նմանատիպ հոդվածներ
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա շարունակում է մնալ հիվանդանոցում
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ...
Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի հետ կապված քրեական գործը
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այ...