Կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կավելանա 900-ով
Հայաստանում նախատեսվում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումները հաջորդ տարի ավելացել ավելի քան 263 մլն դրամով: Ընդ որում, կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը նախատեսվում է 2020-ին ավելացնել 900-ով: Այս մասին այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2020-ի պետական բյուջեի նախագծում ներառված է 21 ծրագիր և 176 միջոցառում, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 179 մլրդ 459 մլն դրամ` 2019-ի 158 մլրդ 886 մլն դրամի համեմատ: Պետական բյուջեից նախարարությանն ուղղված ծախսերը 2020-ին 2019-ի համեմատ ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով, ինչը կազմում է 12.9 տոկոս: Ընդ որում, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի հատկացումներն ավելացել են 263 մլն դրամով կամ 2.5 տոկոսով, այդ թվում 900-ով կաճի կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը»,-ասաց Հարությունյանն ու հավելեց` ուսումնական վարկերի համար մշակված հատուկ վարկային ծրագրի շրջանակում վարկեր ստացած ուսանողների թիվը կավելանա մոտ 1500-ով:
Նմանատիպ հոդվածներ
Կենդանաբանական այգու տնօրենը հրաժարական տվեց
Երևանի կենդանաբանական այգու տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել, որում ասվում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերն...
Ուսուցիչների աշխատավարձը նորից բարձրանալու է․ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է հրապարակել այն մասին, որ ուսո...
Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել. փոխքաղաքապետ
Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կ...
Գնդակոծվել են Տավուշի սահմանամերձ գյուղերը․ ՊՆ
Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել...