Պեսկովը՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ռուս 35 քաղաքացիների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի հաստատած փաստաթուղթը, որով առաջարկվում է դիտարկել Ռուսաստանի 35 ներկայացուցչի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ «խորհրդարանական վարժանք է»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ մամլո-խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ Կոնգրեսում, տարբեր հանձնաժողովներում կան մեծ թվով մարդիկ, ովքեր լավատեղյակ չեն ռուսական իրականությանը և, միևնույն ժամանակ, չեն սիրում Ռուսաստանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կանոնակարգի հանձնաժողովը հավանություն էր տվել օրինագծին, որն առաջարկում էր պատժամիջոցներ սահմանել 35 քաղաքացիների դեմ, ովքեր Վաշինգթոնի կարծիքով, առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ: Հրապարակված ցուցակի առանցքային անձինք են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Ռոսգվարդիայի տնօրենը, ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը, ՌԴ առողջապահության նախարարը, Մոսկվայի քաղաքապետը: Բացի այդ, պատժամիջոցային նոր ցուցակում կարող են հայտնվել բիզնեսմեն Ռոման Աբրամովիչը, «Ռոսնեֆթի» և «Գազպրոմի» ղեկավարները, ինչպես նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենն ու մի շարք այլ մարդիկ: Ներկայացուցիչների պալատը նաև հավանություն է տվել Ռուսաստանի պետական պարտքի նկատմամբ պատժամիջոցների խստացման վերաբերյալ օրինագծին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ադրբեջանցի պատգամավորը նոր պատերազմով է սպառնացել Փաշինյանին և Հայաստանին
Ադրբեջանը շարունակում է նոր պատերազմի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի և Արցախի դեմ և շահարկել հրադադարի ռեժիմի եռակողմ հ...
Վարչապետը Արտաշես Խալաթյանին ազատել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքաց...
Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչ...