Միրզոյանն անդրադարձել է կոնյակագործների խնդրին
Առաջիկա օրերին որոշակի շարժ կլինի, բայց կոնյակ արտադրողների ու արտահանողների խնդիրը մեկ–երկու օրում չի լուծվի: Այս մասին ԱԺ-ում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
ՀՀ արտգործնախարարն ասել է` տեղյակ են, որ նրանց բեռներն ավելի քան 40 օր է` հայ-վրացական սահմանին են, զբաղվում են խնդրի լուծմամբ։
«Կան խնդիրներ, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստական են առաջացվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են հիմնավոր համարվելու»,- նշել է Միրզոյանը:
Հիշեցնեք` Մայիսի 13-ին հայ ալկոհոլ արտադրողները բողոքի ակցիա էին անցկացրել Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ։ Նրանք պահանջում էին պարզաբանումներ Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ։ Նրանց խոսքով՝ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ենթարկվում է լաբորատոր փորձարկումների, ինչը պատճառ է դառնում հսկայական ուշացումների և ֆինանսական կորուստների։
Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումների հետ կապված խնդիրը լուծելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Ալեն Սիմոնյանը Մատվիենկոյի հետ խոսել է Բաքվում պահվող գերիներից
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց հարց...
Մի դատիր, որ չդատվես. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա՝ հունիսի 5–ի նիստում Նոր կտակարանից մեջբերում արեց. «Մի դատիր, որ չդատվես...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...