Քաղաքականություն

Հայկական բանկերը տվյալներ են հավաքում Հայաստանում հաշիվներ ունեցող ռուսաստանցիներից

Ofelya 1 րոպե 271 դիտում
Հայկական բանկերը տվյալներ են հավաքում Հայաստանում հաշիվներ ունեցող ռուսաստանցիներից

Ռուսաստանի հետ տեղեկատվության առաջին ավտոմատ փոխանակման համար հայկական բանկերը սկսել են տվյալներ հավաքել հանրապետությունում հաշիվներ ունեցող ռուսաստանցիների հարկային ռեզիդենտության վերաբերյալ, հայտնում է РБК-ն։


Սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացիների և Հայաստանում ռուսաստանցիներին պատկանող ընկերությունների եկամուտների և ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը տեսանելի կդառնա ՌԴ Դաշնային հարկային ծառայության համար։


Հոդվածում մեջբերվում են «NSV Consulting»-ի կառավարիչ գործընկեր Սերգեյ Նազարկինի խոսքերը, որ արտասահմանյան հաշիվներ բացելու համար Հայաստանը դարձել է ռուսաստանցիների շրջանում ամենատարածված հետխորհրդային պետությունը։ Տուգանքներից խուսափելու համար բանկերն ինքնուրույն են որոշում հաճախորդների հարկային ռեզիդենտությունը։


Հայաստանի ֆինանսական շուկայի աղբյուրը հաստատել է տեղական կարգավորող մարմիններից պահանջներ ստանալու փաստը: Տեղեկությունը չտրամադրելու պարագայում հաշիվների սպասարկումը կասեցվում է: Հարցումներն ուղարկվում են ոչ միայն անձնական հաշիվների տերերին, այլև ընկերությունների վերահսկող անձանց և շահառուներին:


«Նադմիտով, Իվանով և գործընկերներ» իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկեր Ալեքսանդր Նադմիտովը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգը դարձել է միջազգային հաշվարկների հարմար խողովակ: Ռուսաստանից արտահանման եկամուտներ ստանալու կամ ներմուծման համար միջոցներ փոխանցելու համար արտասահմանյան ընկերությունները հանրապետությունում հաշիվներ են բացում:


Հայաստանը 2023 թվականին վավերացրել է ֆինանսական տեղեկատվության ավտոմատ փոխանակման մասին բազմակողմ համաձայնագիրը և այս տարի սկսել է համապատասխան փոխանակումները: Ռուսաստանը CRS ստանդարտին միացել է 2016 թվականին, իսկ ավտոմատ փոխանակումները սկսել է 2018 թվականից:


ՌԴ Դաշնային հարկային ծառայությունը հաստատել է ավտոմատ փոխանակման երկրների ցանկը՝ ներառելով նաև Հայաստանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250