Պատահարներ

Երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհն է գրանցվել Պորտուգալիայում

Marine 1 րոպե 273 դիտում
Երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհն է գրանցվել Պորտուգալիայում

Պորտուգալիայի կենտրոնական շրջանում բռնկված անտառային հրդեհն ամենախոշորն է դարձել երկրի պատմության մեջ:


Այս մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Պորտուգալիայի կառավարության Բնության և անտառների պահպանության ինստիտուտի տվյալները։Քաղաքացիական պաշտպանության վարչության ներկայացուցիչ Թելմու Ֆերեյրան գործակալությանը հայտնել է, որ Կոիմբրա, Գուարդա և Կաշտելու Բրանկու շրջանների սահմանագծում գտնվող յոթ մունիցիպալիտետներում ավելի քան 10 օր մոլեգնող հրդեհը ոչնչացրել է գրեթե 64 500 հեկտար տարածք։


ICNF-ի տվյալներով՝ սա Պորտուգալիայում երբևէ գրանցված ամենախոշոր հրդեհն է։ Այն գերազանցել է 2017 թվականի հոկտեմբերին գրանցված նախորդ ռեկորդը, երբ անտառային հրդեհը ոչնչացրել էր 53 000 հեկտար տարածք։Այս հրդեհը, որը դժվարամատչելի տարածքում առաջացել է կայծակի մի քանի հարվածներից, օգոստոսի 25-ի դրությամբ տեղայնացվել է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250