Քաղաքականություն

Չենք կարող պահանջել, որ Ուկրաինան քննարկի տարածքային զիջումները. Վադեֆուլ

Չենք կարող պահանջել, որ Ուկրաինան քննարկի տարածքային զիջումները. Վադեֆուլ

Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու մասին հնարավոր համաձայնագիրը չպետք է «բռնապետական խաղաղություն» դառնա՝ ի վնաս Ուկրաինայի, այս մասին գրում է  DW-ն։


«Ուկրաինայի համար անվտանգության ապագա երաշխիքները պետք է «շատ մոտ» լինեն ՆԱՏՕ-ին անդամակցելուն»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Գերմանիայի կառավարության բաց դռների օրվա ժամանակ։


«Մենք չենք կարող պահանջել, որ Ուկրաինան լրջորեն քննարկի տարածքային զիջումները, եթե այն չի ստանում իրական անվտանգության երաշխիքներ որքան հնարավոր է շատ պետություններից, որ առնվազն մնացածը անվտանգ կլինի», - գերմանացի նախարարի խոսքերն է մեջբերում dpa գործակալությունը։


Վադեֆուլը հույս է հայտնել, որ հենց նման անվտանգության երաշխիքների վրա կենտրոնանալը ի վերջո կկարողանա համոզել նաև Պուտինին։ «Այդ դեպքում դա կարող է հիմք դառնալ, որպեսզի մենք՝ Եվրոպայում, վերջապես նորից խաղաղություն ձեռք բերենք»,- նշել է գերմանացի նախարարը։ Նրա խոսքով՝ այս պահին մոտ 30 պետություն, որոնց թվում է նաև Ճապոնիան, պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինային։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250