Ավազակային հարձակում Երևանում․ օտարերկրացուն կապել են աթոռին, կնոջը տարել անհայտ ուղղությամբ
Ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա արյունոտ վիճակում, և հավանաբար նրան կապել ու թալանել են։ Նշվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ նշված քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ իր կնոջ ծանոթ պարսիկի մի աղջիկ իրենց հրավիրել է Երևան քաղաքի Ջահուկյան փողոցի տներից մեկը ու երբ իրենք մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են գցել գետնին, կապել աթոռին կպչուն ժապավեններով և դանակի սպառնալիքով պահանջել են գումար, տան սեփականության փաստաթղթերը, որպեսզի փոխի իրենց անունով, որից հետո նրանց պահանջով ստորագրել է փաստաթուղթ, որի միջոցով նրանք կարող էին կանխիկացնել 160 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո վերցրել են իր կողմից վարձակալած Բաբայան փողոց շենքերից մեկի բնակարաններից մեկի բանալին և իր կնոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ֆառզանեհ Ա․-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ․-ն։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 191 հոդ. 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերի, 192 հոդ. 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերի և 252 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը։
Հավելենք՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ֆառզանեհ Ա-ն հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Վարորդական իրավունքից զրկվածների համար նոր կարգավորում․ առանց քննության, բայց՝ փորձաշրջանով․ Armlur
ArmԼur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մ...
Տոննաներով թափել ենք ծառերի տակ. տնտեսվարողները տարակուսած են
Արարատի մարզի Արմաշ գյուղում թութն ու ծիրանը չեն կարողանում արտահանել, տոննաներով թափում են ապրանքը։ «Փաստինֆո»-ի հետ զր...
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...