Արման Ծառուկյանը միլիոնավոր դոլարներ է շահել Գեյջիի հաղթանակով
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5,7 միլիոն դոլար է շահել «UFC Freedom 250» մրցաշարի գլխավոր մենամարտում Իլիա Թոփուրիայի նկատմամբ ամերիկացի Ջասթին Գեյջիի տարած հաղթանակի արդյունքում։
Հայաստանը ներկայացնող մարտիկը մրցաշարի սկսվելուց առաջ սոցիալական ցանցերի իր էջերում տեղեկացրել էր, որ 1 միլիոն դոլարի խաղադրույք է կատարել Գեյջիի հաղթելու վրա։ Ըստ սահմանված գործակիցների՝ հավանական շահումի չափը հասնում էր 5,7 միլիոն դոլարի։
Վաշինգտոնում՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում անցկացված մենամարտն ավարտվել է Գեյջիի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով։ Հանդիպման երրորդ ռաունդում ամերիկացի մարտիկը նոկդաունի է ենթարկել Թոփուրիային, իսկ չորրորդ ռաունդի ավարտից հետո մենամարտը դադարեցվել է։
Նմանատիպ հոդվածներ
Սարսափազու իրավիճակ Թուրքիա-Հայաստան խաղից առաջ. Չանչարևիչ
Հայաստանի ազգային հավաքականի սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերհիշել է Թուրքիա — Հայաստան արտագնա հանդիպմանն առնչվող...
Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոշոր խաղադրույք է կատարել առաջիկա հանգստյան օրերին...
Նուրմագոմեդովը հերքել է Ծառուկյանի հայտարարությունը Պուտինի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն արձագանքել է հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի պնդմանը, թե ՌԴ...
ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռոնալդուն ծնունդը նշել է հայկական ռեստորանում և քաբաբ պատվիրել
Քրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիա է տեղափոխվել 2023 թվականին։ Մի քանի տարվա ընթացքում պորտուգալացին լիովին հարմարվել...
