Խոշոր հրդեհ՝ «Ամառ» ռեստորանային համալիրում. կան տուժածներ
Երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ձորափի փողոցում Հրազդան կիրճում գտնվող «Ամառ» ռեստորանային համալիրում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ լրատվականի մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, ռեստորանի պահեստային հատվածում առաջացած խոշոր հրդեհի դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցներն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Այրվել է ռեստորանի պահեստային հատվածից մոտ 170 քմ մակերեսով տարածք՝ կենցաղային իրերով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների, դեպքի վայրում հավաքվածները նշում էին՝ մոտ 6 քաղաքացու, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարեկներն ու ոստիկանության գվարդիայի ծառայողները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռեստորանի աշխատակիցները կրակի ճիրաններից կարողացել են փրկել կատվին և նրա 3 ձագուկներին։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԿԵՆ-ը` կայծակի հարվածից կամուրջի փլուզման մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վար...
Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. ինչ իրավիճակ է քաղաքում
Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց սպանություն Լոս Անջելեսում. ընտանիքի անդամները հայեր են
Չորեքշաբթի գիշեր Նորթ Հիլզում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած ինքնասպանության հետևանքով հայտնաբերվել է երկու չափ...