Գվինեա-Բիսաուի նախագահը Զելենսկուն «մեսիջ» է փոխանցել Պուտինից
Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Շիսոկու Էմբալոն Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ բանավոր ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, գրում է Lenta. ru-ն:
էմբալուն Կիևում կայացած մամուլի ասուլիսում Զելենսկուն ասել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինը խնդրել է նրան «մեսիջ» փոխանցել:
«Երեկ ես Ռուսաստանում էի նախագահ Պուտինի հետ։ Նա ինձ խնդրեց, որ քեզ հաղորդագրություն տամ, քեզ հետ խոսեմ»։
Ուղերձը, ըստ Էմբալոյի, այն է, որ ռուս-ուկրաինական բանակցություններն անհրաժեշտություն են։ Նա հավելել է, որ երկխոսությունը հատկապես անհրաժեշտ է Աֆրիկա սննդամթերքի մատակարարումը շարունակելու համար։
Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ բանակցությունների համար անհրաժեշտ է «ենթակառուցվածքը չպայթեցնել»։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը. ինչ է սպասվում
Հոկտեմբերի 31-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառ...
Փաշինյան - Պուտին - Ալիև հանդիպումը մեկնարկել է, առանձին հանդիպում են ԱԳՆ ղեկավարները. Պեսկով
Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակ...
Տպավորություն է, որ Թուրքիան ավելի շահագրգիռ է այսպես կոչված միջանցքով, քան Ադրբեջանը. Միրզոյան
Մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար, բայց բոլոր բացվելիք են...
Ինչ են քննարկել Միրզոյանն ու Աբդոլլահիանը
Հայաստանը և Իրանը համակարծիք են, որ տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների և կառուցո...