Նոր մանրամասներ Սևանում տեղի ունեցած սպանությունից. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Բացի այդ, Ա․Մ․-ն ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել է հարվածող-ջարդող սառը զենք հանդիսացող կռփազենք, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ն․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը».«Կարևորելով հանրությանը պատշ...