Telegram-ի համահիմնադիրն իր ձերբակալության մեջ մեղադրել է ֆրանսիական ոստիկանությանը
Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովն իր ձերբակալությունը, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, անվանել է ֆրանսիական ոստիկանության կողմից թույլ տրված սխալ։
«Փաստն այն է, որ ես ձերբակալվել եմ ֆրանսիական ոստիկանության կողմից թույլ տրված սխալի պատճառով. մինչև 2024 թվականի օգոստոսը նրանք անտեսել են ֆրանսիական և ԵՄ օրենքները և իրենց հարցումները չեն ուղարկել Telegram-ին անհրաժեշտ իրավական ընթացակարգով», - գրել է նա։
Դուրովն ընդգծել է, որ մեկ տարի անց իր դեմ հետաքննությունը չի կարողացել բացահայտել Դուրովի և Telegram-ի մեղքը։
«Մեր մոդերացիայի պրակտիկան համապատասխանում է արդյունաբերական չափանիշներին, և Telegram-ը միշտ արձագանքել է Ֆրանսիայից ստացված բոլոր իրավաբանորեն պարտադիր հարցումներին», - պարզաբանել է նա։
Դուրովի խոսքով՝ իր ձերբակալության միակ արդյունքը Ֆրանսիայի՝ որպես ազատ երկրի, կերպարին հասցված վնասն է։ Նա նաև ասել է, որ ձերբակալությունից մեկ տարի անց ինքը ստիպված է լինում յուրաքանչյուր 14 օրը մեկ վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ բողոքարկման ամսաթիվը դեռևս նշանակված չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծառուկյանն իր կարծիքը ասել ա, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը՝ լրագրողներին
Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրո...
«Lufthansa» ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
Տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և ընթացիկ տարվա օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի «Luft...
Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք կուրթանեցի երիտասարդի ընտանիքի աջակցման հարցում․ Լոռու մարզպետ
Կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարա...
ՄԻՊ-ը՝ Ներքին Հանդում կատարվողի մասին
Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ։ Այս մա...