Հայաստանը փաստացի ներգրավվում է Իրանի դեմ մղվող պատերազմին. Ջեֆրի Սաքս
Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն անդրադարձել է, «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով «Իրանի հետ սահմանը ՆԱՏՕ-ի վերահսկողությանը հանձնելու Հայաստանի պատրաստակամության» մասին:
«Հայաստանը, ըստ էության, ԱՄՆ-ին ասում է. Իհարկե, վերցրեք այս հողը, որ գտնվում է Իրանի հետ սահմանին։ Մենք գիտենք, որ պատերազմի մեջ եք Իրանի հետ։ Մենք գիտենք, որ ձեր դաշնակից Իսրայելը պատերազմի մեջ է Իրանի հետ։ Մենք գիտենք, որ Ադրբեջանն Իսրայելի դաշնակիցն է։
Սա, թվում է, Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու ուղիղ ճանապարհ է։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ է մտածում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, բայց սա չափազանց սադրիչ և վտանգավոր քայլ է։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա նշանակում է Հայաստանի փաստացի ներգրավում Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմում։ Մնում է միայն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանն իսկապես դա է ուզում»,- եզրափակել է Սաքսը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել
Հուլիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ...
Ռուս խաղաղապահներն Արցախի հեռավոր բնակավայրերի բժիշկներին բուժօգնության պարագաներ են տվել
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին մարդասիրական օգնությ...
Հայաստանը վերահաստատում է ԵԱՏՄ համագործակցության պատրաստակամությունը․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ Հայաստանը ևս մեկ անգամ վ...
Բուլղարիան փակում է բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար
Բուլղարիայի իշխանությունները պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ կարգադրության շրջանակներում որոշել են փակել երկրի բոլ...