Ռուս խաղաղապահներն Արցախի հեռավոր բնակավայրերի բժիշկներին բուժօգնության պարագաներ են տվել
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները նախօրեին մարդասիրական օգնության հերթական առաքումն են իրականացրել հեռավոր բնակավայրեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ ռուս խաղաղապահները «Ռուսական մարդասիրական առաքելություն» բարեգործական կազմակերպության անունից բժշկական սարքավորումների շարք են նվիրել Շոշ և Պառավաթումբ գյուղերի մանկաբարձական և պարամեդիկ կենտրոններին:
«Տեղացիներն ուրախ են մեր յուրաքանչյուր այցի համար, նրանք ուրախ են առաքված բժշկական սարքավորումների համար: Այս սարքավորումները բժշկական օգնությունն ավելի մատչելի կդարձնեն Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակչի համար», - ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ալեքսեյ Օրլովը:
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ ընդհանուր առմամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում շուրջ 50 բժշկական սարքավորում է հանձնվել Լեռնային Ղարաբաղի բժիշկներին: 33 հավաքածու էլ հանձնվել է Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցին հետագա բաշխման համար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...