Բուլղարիան փակում է բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար

Բուլղարիայի իշխանությունները պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ կարգադրության շրջանակներում որոշել են փակել երկրի բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։ Հաղորդում է PortSEurope-ը: Արգելքն ուժի մեջ կմտնի ապրիլի 8-ից և կտարածվի այն նավերի վրա, որոնք գրանցված են ՌԴ նավերի ծովային ռեգիստրում։ Դեռևս 2022 թվականի ապրիլի 17-ին Բուլղարիան արգելել էր իր նավահանգիստներ մուտք գործել Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո նավարկող նավերին։ Այս միջոցը նախատեսված էր ԵՄ պատժամիջոցների հինգերորդ փաթեթով։ 

 

Այժմ արգելքը ընդլայնվում է` ներառելով այլ երկրների դրոշներով նավարկվող ռուսական նավերը: 

 

Հիշեցնենք, որ Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն իր զեկույցում Ռուսաստանի Դաշնության ռազմական ագրեսիան ճանաչել է որպես համաշխարհային խաղաղության ամենաանմիջական սպառնալիք և հայտարարել է, որ ռուսական բանակը համակարգված ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում։  

 

Այդուհանդերձ, պաշտոնական Սոֆիան հայտարարել էր, որ ստիպված է մասամբ հրաժարվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներից։

 

Քաղաքականություն