Այսօր առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը․ Ալեն Սիմոնյան
«Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը:
Անկախության ճանապարհը հեշտ չի եղել: Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջեւ` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորական ուղերձը հղելով Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ։
Նա գրառման մեջ հավելել է․ «Այսօր մենք, առավել քան երբեւէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը: Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը եւ ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը: Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաեւ մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ: Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը»:
Նմանատիպ հոդվածներ
Սեյրան Օհանյանի կնոջ դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան․ մանրամասներ
Սեյրան Օհանյանի կնոջ դեմ հարուցված քրեական գործը մտավ դատարան։ Այս մասին տեղեկանում ենք Armlur.am-ից։ Սեյրան Օհանյանի կն...
Թրամփը առաջարկել է չինական զորքեր ներգրավել Ուկրաինայում անվտանգությունն ապահովելու գործում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է չինական զորքեր ներգրավել Ուկրաինայում անվտանգության ապահովման գործում՝ որպես Ռուսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպե՞ս է Ջո Բայդենը սխալ արտասանել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում առաջին հնդիկի նշանակումը՝ դա որակելով, որպես «բեկ...
Զախարովան` օրեր առաջ սահմանին զոհված հայ ժամկետային զինծառայողի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է հունիսի 19-ին...