Ամերիկայում արգելվեց՝ Ուկրաինայի հարցով, դաշնակիցներին հետախուզական տվյալներ տրամադրել
Վաշինգտոնի վարչակազմը հրամայել է ԱՄՆ հետախուզական հանրությանը արևմտյան «հինգ աչք» դաշինքի անդամներին չտրամադրել որևէ տվյալ, որը վերաբերում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններին՝ կապված Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետ: Այս մասին հայտնել Է CBS-ի հեռուստաալիքը։
Հեռուստաալիքը աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը կարգադրել է ամերիկյան հատուկ ծառայություններին «խաղաղության մասին ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չտրամադրել» այդ դաշինքի անդամներին: Այն, բացի ԱՄՆ-ից, ներառում է Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Նոր Զելանդիան:
Ըստ նրա՝ հետախուզական տեղեկատվությունը չի կարելի ներկայացնել այլ պետությունների քաղաքացիներին, եթե այն ավելի վաղ չի հրապարակվել ։ Արգելքը չի վերաբերում բանակցություններին անմիջականորեն չառնչվող և դիվանագիտական ուղիներով ստացված տեղեկություններին, ինչպես նաև այն տեղեկատվությանը, որը Կիևին փոխանցվում է ռազմական գործողություններին աջակցելու համար: Այս արգելքի պատճառների մասին չի հաղորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Այդ հարցը մենք կթողնենք ինձ և Պուտինին. Ուկրաինայի նախագահ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին...
Ես խոսել եմ Պուտինի հետ. տեղի կունենա եռակողմ հանդիպում․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառմամբ տեղեկացրել է, որ եվրոպական երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետ զանգահարել է ՌԴ...
Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը զիջումներ կպահանջի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու...
Թուրքիան սկսում է Ադրբեջանի ուղղությամբ երկաթուղու կառուցումը
Թուրքիան Ադրբեջանին կապող Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը կկայանա օգոստոսի 22-ին`...