Դավիթ Խուդաթյանը՝ ապաշրջափակման և տարածքային ամբողջականության պահպանման մասին
Եթե դեպի Բաքու ճանապարհն անվտանգ է, ապա թող ՔՊ ներկայացուցիչներն առաջինն անցնեն դրանցով լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն նախարար Դավիթ Խուդաթյանն ասել է.
«Այս պահին դեռ այդ ճանապարհները բացված չեն, և հետևաբար, այդ ճանապարհներով անցնելն ինչպես ՔՊ կուսակցության անդամների, այնպես էլ մյուսների համար հասանելի չէ, բայց մենք արագ և առաջանցիկ տեմպերով գնում ենք դեպի այդ հասանելիությանը ՀՀ բոլոր քաղաքացիների համար»,- նշել է ՏԿԵ նախարարը:
Նա նաև հավելել է, որ երբ կոնկրետ դետալային աշխատանքային պրոցեսներ սկսվեն, և ենթադրելի է, որ աշխատանքային խմբեր կստեղծվեն, բոլոր մանրամասները իրենք աշխատանք անելուց հետո հանրությանը պատշաճ կիրազեկեն: Աշխատանքային խմբերի ձևավորմանը երկար սպասելու կարիք և անհրաժեշտություն չի լինի:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր սցենար է, որ հայ սահմանային և մաքսային աշխատողները չիրականացնեն հսկողությունը, Խուդաթյանն ընդգծել է․
«Իրավազորությունը նշանակում է, որ ՀՀ իրավազորության ներքո է գտնվելու ճանապարհը դրանից բխող և՛ տեխնիկական, և՛ բովանդակային բոլոր հարցերով: Մաքսային ստուգման մեթոդի մասին ինֆորմացիա չեմ կարող տալ, դա նեղ մասնագիտական հարց է: Աշխատանքային խմբերը երբ ձևավորվեն, վստահաբար կքննարկեն տեխնիկական դետալները, և երբ ասելիք ձևավորեն հանրությանը, կհրապարակվեն դրանք այն նույն տրամաբանության մեջ, ինչպես հրապարակվեց Խաղաղության պայմանագրի տեքստը:
Քաղաքական ամենակարևոր հարցը, որը ձևակերպվել է փաստաթղթում, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձելիության սկզբունքի պահպանումն է. դա մի բան էր, որը, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը կասկածի տակ էր դնում մինչև փաստաթղթի հրապարակվելը, դա վերաբերում էր նաև Խաղաղության պայմանագրին: Չեմ զլանա ասել, որ այնպիսի լալահառաչ, այնպիսի ողբերգական եթե-ով ձևակերպված հարցեր, ինչպիսին տրվում էին նաև Խաղաղության պայամանագրի տեքստի հետ կապված, որն ամբողջությամբ զրոյացվեց տեքստի հրապարակումից հետո, հիմա նորից նույն պատմությունն է կրկնվում: Բայց մենք չենք թողնի, որ կրկնվի. սկզբունքները հստակեցված են, իմ նշած 4 սկզբունքներն են, որի մասին հայտարարություն են արել և՛ ՀՀ վարչապետը, և՛ ԱՄՆ նախագահը, և՛ Ադրբեջանի նախագահը:
4 սկզբունքներով ապաշրջափակմանը եթե որևէ մեկը թույլ կտա իրեն անվանել միջանցք, ապա դա շահարկում է»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեզ լիարժեք բացատրություններ տվեց․ Իրանի ԱԳ նախարար
Հայաստանի վարչապետը զանգահարեց մեր նախագահին, նրանց արտգործնախարարը զանգահարեց ինձ, իրենց փոխարտգործնախարարին ուղարկեցին...
Մի քանի անձնագրով փորձում է Հայաստանում իշխանություն զավթել․ Չախոյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ռուսաստանցի միլիարդատիրոջ շեշտած «...
Քանի մենք ենք իշխանության Հայաստանի և ԼՂ-ի բնակիչների վերադարձի նպատակ չի հետապնդելու․ Ջուլհակյան
Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե...
Խաղաղության համաձայնագիրն օգուտ կբերի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին. վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Fox News-ի եթերում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին և «Թրամփի երթուղուն»։«Կարծում եմ,...