2025 թվականին Սևանա լճից նախատեսվածից ավելի ջուր է բաց թողնվել ոռոգման համար

ՀՀ կառավարությունը 2025 թվականին Սևանա լճից ոռոգման համար մինչև 170 մլն մ³ ջուր բաց կթողնի ոռոգման համար։ 


Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման տարածքներն ամբողջությամբ ջրով չեն ապահովվել։ Նախագծի նպատակն է մասամբ լրացնել ջրի պակասը և ընթացիկ տարում նվազեցնել սակավաջրության ռիսկերը։


«2025 թվականի Սևանա լճից Սևան-Հրազդան էներգետիկ համակարգից ջրթողումների տարեկան չափաքանակը սահմանվել է 127.5 մլն մ³` նկատի ունենալով, որ հիմնական ջրաղբյուր Հրազդան գետի ջրատվությունը կլինի 201.7 մլն մ³, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կանխատեսումային և բանավոր հավաստիացումները:


Հրազդան գետից հուլիսի 29-ի դրությամբ սահմանվել է 73.2 մլն մ³ չափաքանակ, իսկ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից ներկայացված տվյալների համաձայն` փաստացի կազմել է 48․5 մլն մ³ (ներառյալ բնապահպանական թողքը)՝ 24.7 մլն մ³ պակաս, որը լրացվել է Սևանա լճից»,– ասված է նախագծում։


Նախագծում կառավարությունն արձանագրել է, որ ջրի կորուստը կանխատեսվածից բարձր է եղել` 5%-ի փոխարեն կազմել է 8.3%, արդյունքում` Սևանա լճից նախատեսվածից 38.5 մլն մ³ ավելի ջուր է բաց թողնվել։ Օգոստոսի 1–ից մինչև ոռոգման սեզոնի ավարտը համակարգին անհրաժեշտ է լրացուցիչ 157 մլն մ³ ջուր, որից 64.39 մլն մ³ պետք է վերցվի Սևանա լճից։

Քաղաքականություն