Իրանի նախագահը՝ Թեհրանի և Երևանի հարաբերություններին խոչընդոտելու դեպքում հետևանքների մասին
Իրանի պաշտոնական լրատվամիջոցները մանրամասներ են ներկայացրել ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի միջև այսօր կայացած հեռախոսազրույցից, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Վաշինգտոնյան բանակցությունների արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախագահ Փեզեշքիանը, ըստ հաղորդագրության, հայտարարել է․ «Կովկասյան միջանցքը չպետք է օտարերկրացիների հեգեմոնական նպատակների ճանապարհ դառնա»։
«Սկզբունքային և տրամաբանական մոտեցումները միշտ եղել և մնում են Թեհրանի և Երևանի միջև բարեկամական և ռազմավարական կապերի ամրապնդման ամուր և հիմնական հիմքը, և այդ պատմական և խորը հարաբերությունները խաթարելուն ուղղված ցանկացած փորձ ու գործողություն կտրականապես մերժվելու և անընդունելի է լինելու երկու երկրների կողմից»,- իրանական աղբյուրների փոխանցմամբ՝ հավելել է Իրանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
ՊՆ նախարարի խորհրդականը կալանավորվեց
Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, ՔՊ-ական Արշակ Օրդուխանյանը կալանավորվել է։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են․«Մե...
ԱԳՆ-ն հրապարակել է նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը
ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ...
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները
ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդ...