
6.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում

Ստամբուլում և մի քանի այլ թուրքական քաղաքներում զգացված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6.1, էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
«Բալըքեսիր նահանգի Սինդիրգի շրջանում գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի օջախը գտնվել է 11 կիլոմետր խորության վրա», - հայտնել են գերատեսչության սեյսմոլոգները:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ մասնագետները սկսել են գնահատել վնասը, այս պահին երկրաշարժի բացասական հետևանքներ չեն գրանցվել:
Էպիկենտրոնը գտնվել է Ստամբուլից գրեթե 400 կիլոմետր հեռավորության վրա:
Ցնցումները զգացվել են մետրոպոլիսի արևմուտքում, բնակարաններում տատանվել են ջահերը և կահույքը: Որոշ բնակիչներ խուճապի մատնվել են և դուրս են վազել փողոց:
Ավելի ուշ Թուրքիայի ՆԳՆ-ն հստակեցրել է, որ երկրաշարժի հետևանքով ավերված շենքի փլատակների տակ մեկ մարդ է մնացել: Վնասվել է ևս 24 շինություն։ Գրանցվել է 20 հետցնցում, որից 5-ը՝ 4 մագնիտուդից բարձր: