
Հսկիչների առկայությունը տրանսպորտում՝ վախեցնելու համար է. ավագանու անդամ

«ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից, քանի որ 2023թ. դուք նրանց մերժել եք, Երևան քաղաքում խայտառակ պարտություն են կրել և ձայն չեք տվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մեջ նշել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Երեկվանից հսկիչ բոբոները մտել են տրանսպորտ և քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով ստիպում են, որ վճարեք չբարեփոխված, խայտառակ վիճակում հայտնված տրանսպորտի համար, այլապես մենք ձեզ կտուգանենք:
Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել այս խայտառակ նախագիծը, քանի որ Երևանում գոյություն ունեն 12 մետրանոց մեծ ավտոբուսներ, իսկ այդ հսկիչ բոբոն չի կարողանալու մուտք գործել ավտոբուսներ և յուրաքանչյուրիդ հերթով ստուգել: Այս մեթոդը վախեցնելու համար է»,- նշել է նա:
Հիշեցնենք` այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։ Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ: