Թրամփը մեկնաբանել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի հանդիպումը։
«Իմ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հենց նոր շատ արդյունավետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», - գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Նա նաև ասել է, որ առաջիկա օրերին և շաբաթներին մտադիր է աշխատել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։
Զրույցը տևել է ավելի քան երեք ժամ։ Սա Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդի Ռուսաստան կատարած հինգերորդ այցն է 2025 թվականին։
Ինչպես հանդիպումից հետո պարզաբանեց Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, երկու երկրների առաջնորդները Սթիվեն Ուիթքոֆի միջոցով Ուկրաինայի վերաբերյալ ազդանշաններ են փոխանակել։
Ուշակովը հանդիպումն անվանել է օգտակար և կառուցողական։ Նա նաև նշել է, որ ուկրաինական հակամարտությունից բացի, քննարկվել են Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...