Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից՝ Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով
Նարեկ Սպարտակյանն ազատվել է Եկատերինբուրգում պատվավոր հյուպատոսի պաշտոնից։ Այս մասին գրել էր Ռուսական URA.ru–ն, կայքը գրել էր, որ Նարեկ Սպարտակյանը պաշտոնից ազատվել է Հայաստանի ղեկավարության` Հայ առաքելական եկեղեցու հանդեպ դրսևորած դիրքորոշման և գործարար Սամվել Կարապետյանի կալանքի հարցում ունեցած անհամաձայնության պատճառով։
«Նարեկ Սպարտակյանն ազատվել է ՌԴ Եկատերինբուրգի/Սվերդլովսկի մարզում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց», - ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են Sputnik Արմենիային։
Գերատեսչությունը այլ մանրամասներ չի հայտնել։ ԱԳՆ–ն չի պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք նման որոշումը կապված է Սպարտակյանի անհամաձայնության հետ։
Հիշեցնենք` Սպարտակյանը հայտարարել էր, որ անթույլատրելի է համարում ցանկացած գործողություն Հայ առաքելական եկեղեցու դեմ, որը համայն հայության հոգևոր միասնության կարևոր հիմքն է։ Ինչ վերաբերում է Կարապետյանի ձերբակալությանը, ապա նա նշել էր, որ ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ինքը, շատ է հարգում գործարարին, քանի որ նա վառ օրինակ է, թե ինչպես կարելի է կառուցել և արարել:
Նշենք, որ Սպարտակյանը մեծացել է Եկատերինբուրգում, ավարտել Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանը։ Նա աշխատել է Սվերդլովսկի մարզի մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։ Պատվավոր հյուպատոս էր նշանակվել 2018 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմ հանդիպում Թրամփի և եռակողմ հանդիպում՝ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյանը կայցելի ԱՄՆ
Օգոստոսի 7-8-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասի...
Այսօր պատմական օր է լինելու Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և աշխարհի համար․ Թրամփ
Այսօր նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողության համար:&...
Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը
Այսօր՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ ն...
Ավարտվել է Թրամփ-Փաշինյան հանդիպումը․ ստորագրվել են փաստաթղթեր
Վաշինգտոնում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հանդիպումը։ Հանդիպումը տևեց 20 րոպե: Ի թիվս...