Իսրայելը հայտնվում է մեղադրյալի աթոռին, մինչ պայքարում է իր գոյատևման համար. Գիդեոն Սաարը

«Աշխարհը գլխիվայր շրջվել է, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը գործարկում է իր քարոզչական մեքենան»,- այս մասին ասել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։


«Աշխարհ, որտեղ Իսրայելը հայտնվում է մեղադրյալի աթոռին, մինչ պայքարում է իր գոյատևման համար։ Դա անվանում ունի։ Այն կոչվում է հակասեմիտիզմ»,- հավելել է նա:


Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանին, խորհրդի մյուս անդամներին և միջազգային լրատվամիջոցներին մեղադրել է «մեծաքանակ ստեր» և Իսրայելի դեմ ապատեղեկատվություն տարածելու մեջ, հաղորդում է Euronews-ը։


Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի Իսլամական Ջիհադի անդամները չեն կերակրում պատանդներին, մինչդեռ իրենք «վայելում են միս, ձուկ և բանջարեղեն»։ Սաարը հայտարարել է, որ իր երկիրը թույլ է տալիս «մեծածավալ օգնություն» հոսել պաշարված տարածք և ՀԱՄԱՍ-ին մեղադրել է թալանի մեջ։


Իսրայելի գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ խմբավորումը գողանում է սնունդ, դեղորայք և այլ անհրաժեշտ ապրանքներ և օգտագործում դրանք որպես «ֆինանսական գործիք»՝ վաճառելու և շահույթ ստանալու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ավելի վաղ հերքել է այդ պնդումները՝ հայտարարսելով, որ չկան ապացույցներ, որոնք դա կհաստատեին։


Սաարը միաժամանակ մեղադրել է պաղեստինցիներին «ահաբեկչություն հորինելու» մեջ, իսկ ՀԱՄԱՍ-ին՝ պատերազմը շարունակելու ցանկության մեջ՝ Իսրայելի հետ հրադադարի հասնելու փոխարեն։


Քաղաքականություն

Պատահարներ