Վերջին շրջանում Երևանում որքան միս է առգրավվել և ոչնչացվել
Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքները ցույց են տվել, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վճռականորեն է տրամադրված ոչ սպանդանոցային ծագման մսի իրացում թույլ չտալու հարցում: Երկշաբաթյա մշտադիտարկումների արդյունքում, որին հետևել-մասնակցել է նաև Տեսչական մարմնի ղեկավարը, միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք:
Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին:
Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը և իրենք, ստիպված, ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք: Առաջարկում էին գտնել ճանապարհ, որ գյուղացիները կենդանուն տանեն սպանդանոց, ոչ թե մորթ անողին կանչեն իրենց բակ:
Պարոն Պետրոսյանը հստակեցրել է. խնդրի լուծման հասցեատերը հենց վաճառքի կետերն են: «Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի: Այլընտրանք չկա»,- շեշտել է ՍԱՏՄ ղեկավարը:
Ոչ միայն Խորենացու փողոցի տաղավարներում, այլև ողջ հանրապետությունում մսի ծագման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է լինելու:
Տեսչական մարմինը տնտեսավարողներին հորդորում է կատարել իրավական ակտերի պահանջները, իսկ սպառողներին առաջարկում՝ միսը գնել միայն դրա սպանդանոցային ծագման մասին հավաստիանալուց հետո:
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Հսկիչները կշրջեն՝ «զինված» սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան
Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ է...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...