Քանի՞ անչափահաս է պահվում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 5 անչափահաս է պահվում, որոնցից 2-ը դատապարտյալներ են, 3-ը՝ իրենց դատավճռին սպասող կալանավորվածներ: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում են նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 344 անձինք, որոնցից 272-ը կալանավորվածներ են, 72-ը՝ դատապարտյալներ», - նշել է գերատեսչությունը:
Քրեակատարողական ծառայությունից տեղեկացրել են, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ պահվում է 2826 մարդ, որոնցից 1498-ը կալանավորված են, 1328-ը՝ դատապարտյալ: Հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4000 անձի համար, որից 1805-ը` կալանավորված անձանց համար։,
«Քրեակատարողական ծառայության հաստիքային միավորները կազմում են 2026, որից համալրված է 1836-ը։ Ծառայության աշխատակիցներից 212-ը կանայք են», - հայտնել են գերատեսչությունից։
Նշենք, որ Հայաստանում կա 10 քրեակատարողական հիմնարկ, որոնցից 1-ը դատապարտյալների հիվանդանոցն է։ Կանայք և անչափահասները պահվում են «Աբովյան» ՔԿՀ-ում:
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Հսկիչները կշրջեն՝ «զինված» սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան
Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ է...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...