Քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր. Նաիրի Սարգսյան
Շարունակում ենք ստանալ ահազանգեր այն մասին, որ տարբեր սպառնալիքներով քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, հատկապես՝ համայնքային, ուսումնական, պետական այլ հաստատությունների աշխատակիցներ,
«Հայաստանը Ես եմ» նախաձեռնությունը շարունակում է ստանալ ահազանգեր այն մասին, որ տարբեր սպառնալիքներով քաղաքացիներին ստիպում են լրացնել հայտարարագիր։ Մոլորեցնելով և հոգեբանական ճնշմամբ ներկայացնում են, իբրև թե չլրացնելու դեպքում չեն կարող ստանալ աշխատավարձ, օգտվել եկամտային հարկի վերադարձից և այլն։ Իշխանության կամակատարներն այսկերպ փորձում են իրականություն դարձնել մի օրենք, որը փաստացի տապալված է։ Օրենք, որը վնասում է հենց քաղաքացուն՝ ուղիղ հարվածելով գրպանին»,- հայտնել է Նաիրի Սարգասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ջենիֆեր Լոպեսն անդրադարձել է իր երևանյան համերգին
Աշխարհահռչակ պոպ աստղ Ջենիֆեր Լոպեսը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է օգոստոսի 3-ին Երևանում կայանալիք իր համերգին։«...
Մի շարք համայնքներում ջուր չկա. «Վեոլիա ջրի» պարզաբանումը
Ամռան այս անոմալ շոգին Երևանում և տարբեր մարզերում ջրամատակարարման հաճախակի անջատումներ են գրանցվում։ Այս մասին Aurorane...
Հսկիչները կշրջեն՝ «զինված» սարքավորումներով․ Սուրեն Գրիգորյան
Արդեն երկրորդ օրն է՝ հսկիչները ստուգում են իրականացնում տրանսպորոտում։ Այն քաղաքացիները, ովքեր անպատասխանատու վարքագիծ է...
Արմեն Փամբուխչյանը խոսել է Ջեյ Լոյի համերգից ականկալվող եկամտի մասին
Երեկ գրել էի շատ մինիմալիզացրած Ջեյ Լոյի համերգի մասով ակնկալվող եկամտի մասին, ինչն այսօր արդեն իրականություն է՝ հայ-վրա...