
Հայաստանի զինծառայողները վերապատրաստվել են ԱՄՆ-ում

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի սերժանտական կազմի 19 զինծառայող անցյալ ամիս Կանզաս նահանգում մասնակցել է սերժանտական վերապարտաստումների Կանզասի ազգային գվարդիայի հետ։
Նրանք մասնակցել են սերժանտական վերապարտաստումների «Փյունիկ» դասակի 9-րդ ամենամյա ծրագրին։
«Հուլիսի 14-ից 25-ը ՀՀ ԶՈՒ սերժանտական կազմի ներկայացուցիչները կատարելագործեցին իրենց հմտությունները, ծանոթացան ամերիկյան լավագույն փորձին՝ միաժամանակ ամրապնդելով մեր ժողովուրդների միջև կապերը։
Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ զինված ուժերի փորձի փոխանակման այս ամենամյա ծրագիրը, որը միտված է արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորմանը, գերազանց հնարավորություն է ամրապնդելու մեր զինված ուժերի փոխգործակցելիությունը և խորացնելու հայ-ամերիկյան գործընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։