Քաղաքականություն

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի. Բաքվում Թուրքիայի դեսպան

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի. Բաքվում Թուրքիայի դեսպան

Բաքվում Թուրքիայի դեսպանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» շուտով կբացվի:


«Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի ստորագրմամբ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կսկսի գործել առաջիկա 1-2 տարիների ընթացքում»,- ասել է Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Ակգյունը։


«Ես հավատում և սպասում եմ դրան, հատկապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի  ապահովման և Արևելք-Արևմուտք ուղղությամբ առևտրի ավելացման տեսանկյունից», - APA-ին ասել է դիվանագետը։


Ակգյունը շեշտել է, որ սա գործընթաց է, որի մասնակիցները շատ են, բայց նախևառաջ անհրաժեշտ է որոշում կայացնել Ադրբեջանից և Հայաստանից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250