Հայաստանն արբիտրաժային դատարանում երկու գործով հաղթել է. «Ժողովուրդ»
«Դուք Հայաստանի Հանրապետությանը դրել եք մեղադրյալի աթոռին, ասում եք՝ Արբիտրաժով փողեր ա, որ տալիս եք, արդեն բաժանում եք», – իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հենց այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, երբ օրաթերթի թղթակիցը հարցրել է, թե արդյոք չի շատանա Կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի Արբիտրաժ, և արդյոք Կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Փաշինյանը շարունակեց. «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Արբիտրաժում պարտվելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում Արբիտրաժում մի քանի գործերով հաղթել ա։ Այսինքն, որ ասում եք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածվեց, փախեփախը սկսվեց»,- հավելել էր նա։
Որպեսզի խոսեինք փաստերով, հարցում ուղարկեցինք ՀՀ Կառավարություն՝ տեղեկանալու, թե Հայաստանի Հանրապետությունը արբիտրաժային դատարանում, Հայաստանի դեմ ներկայացված հայցերի շրջանակում, որ դեպքերում է հաղթանակ տարել։ Այս պահին արբիտրաժային դատարանում քանի հայց կա ընդդեմ Հայաստանի, և որքան պարտավորություն ունի Հայաստանը այդ հայցերի շրջանակում, որքան են կազմում հայցապահանջները (խնդրել էինք ներկայացնել դոլարով)։
Հարցման պատասխանից հասկանում ենք, որ արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար։
Իսկ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:
Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները և պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է:
ՀՀ Կառավարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես տեղեկացրին, թե Հայաստանի Հանրապետության դեմ դեռ մնում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին. ԶԼՄ
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին։ Այս մասին հայտնում են ռո...
Այդ ծայրահեղական «կկվին» հենց այնպես մեջ չեն գցել. Զախարովան` Դմիտրի Գորդոնի Արցախ գնալու մասին
Մոսկվայում Արևմուտքի միջամտությունն են տեսնում Ստեփանակերտում տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժ...
Հայաստանի համը կմնա բերաններում. Չախոյանը` Կարապետյանի վարչապետի թեկնածու լինելու մասին
Ռուսաստանցի միլիարդատերը չի կարող լինել վարչապետի թեկնածու, հետևաբար իր մարիոնետին է սարքելու թեկնածու: Այս մասին ֆեյսբո...
Թրամփը կընդունի Փաշինյանին և Ալևին Սպիտակ տանը. ԶԼՄ
Թրամփը կընդունի Ալիևին և Փաշինյանին Սպիտակ տանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:Աղբյուրները լրագրող Ալ...