Հայաստանում կարգելվի ապակողմնորոշող գովազդը
Երեխաներին հասցեագրված գովազդը Հայաստանում կարգելվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 1–ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների հիմնական դրույթները։
Նա ընդգծել է, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ագրեսիվ գովազդին, որի մեկ այլ դրսևորում են գովազդային նպատակ հետապնդող հեռախոսազանգերն ու այցելությունները սպառողների բնակարաններ:
Բացի այդ, «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ կարգելվի ապակողմնորոշող կամ ագրեսիվ գովազդը։
«Ապակողմնորոշող գովազդ ասելով հիմնականում նկատի ունենք ապրանքների զեղչերի մասին ազդարարումը, երբ, օրինակ, համընդհանուր զեղչի անվան տակ այն վերաբերելի է դառնում կոնկրետ մեկ ապրանքի համար։ Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են նաև ակցիաներին, երբ, օրինակ, հայտարարվում է, որ ապրանքը վաճառվում է լիկվիդացիոն գներով` չնայած խանութն իրականում չի փակվում»,– նշել է Մարկոսյանը:
ՄՊՀ անդամը զգուշացրել է, որ այս կանոնների խախտման համար տնտեսվարողից կգանձվի շրջանառության մինչև 5 % տուգանք։ Կախված խախտումների ծանրությունից` տուգանքը կարող է հաշվարկվել ցանկացած մեկ կամ բոլոր ապրանքների վաճառքից:
Նա տեղեկացրել է, որ ըստ օրենսդրական նոր փոփոխությունների՝ հանձնաժողովը կունենա նոր անվանում` մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողով։
Օրենսդրական նոր փոփոխություններով կարգելվեն բոլոր տեսակի ապակողմնորոշող, ինչպես նաև ագրեսիվ գովազդները` SMS հաղորդագրությունների կամ հեռախոսազանգերի տարբերակով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Շանը մեքենայից կապած ու քարշ տված տղամարդը ձերբակալվել է
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դա...
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Երևանում հանցախումբը համակարգչային հափշտակություններ է արել
Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմ...
Դեպքը բացահայտվեց․ Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկվ...