Շանը մեքենայից կապած ու քարշ տված տղամարդը ձերբակալվել է
Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները օպերատիվորեն պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանքներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեք՝ կենդանիները մեր էկոհամակարգի կարևորագույն մասն են: Հորդորում ենք կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես լինելու դեպքում անհապաղ դիմել ոստիկանություն։ Միասի՛ն պայքարենք անմարդկային երևույթի դեմ»,-գրել է Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դեպքը բացահայտվեց․ Տիգրան Ուլուբաբյանը և ևս մեկ անձ կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկվ...
Ընդդիմադիր հայացքներ ունեցողներին պահանջում են ներկայանալ ոստիկանություն
Վերջին րոպեներին ստանում ենք տեղեկություններ այն մասին, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ներկայացվո...
Երկու օր քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադար...
Երևանում հանցախումբը համակարգչային հափշտակություններ է արել
Այս տարվա փետրվարին Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել էին հանցավոր կազմ...