Իրանում կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը
Իրանի հետախուզական ծառայությունները կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, որն արվել է Իրան-Իսրայել հակամարտության արդյունքներով։
«Հաջողվեց բացահայտել և չեզոքացնել Իսրայելական ռեժիմի ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, ինչպես նաև պատերազմից առաջ ծրագրված 13 նմանատիպ դավադրություններ, որոնց բացահայտումը հանգեցրեց 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխարգելմանը», - նշվում է փաստաթղթում։
Իրանի հետախուզության ծառայողները նաև կանխել են առնվազն 450 օտարերկրյա զինյալների մուտքն Իրան Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ՝ հունիսին։
«Մեզ հաջողվել է պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք, ինչպես նաև կանխել նրանց հետագա տեղաշարժը», - նշել են գերատեսչությունում։
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։ Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Ռուսաստանը առաջխաղացում է կատարել, վերահսկողության տակ է վերցրել 3 բնակավայր
ՌԴ զինվորականները վերահսկողություն են վերցրել ԴԺՀ-ի Պոկրովսկի և Միրնոգրադի մոտակայքում գտնվող Բոյկովկա և Բելգիյկա բնակավ...
Գազայում սով չկա. Նեթանյահու
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չկա «Գազայի ժողովրդին սովամահ անելու» նման քաղաքականություն։ «Ես ձեզ վստահեցնում եմ,...
Ռուսաստանը «Իսկանդերով» հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի վարժական հրապարակին
Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈւ) վարժական հրապարակին Չեռնիգովի մարզում։ Տեղեկու...