Ես շատ հիասթափված եմ Պուտինից և պատրաստվում եմ կրճատել այդ 50 օրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է կրճատել Ուկրաինայում հրադադարի համաձայնագրի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը։
«Ես այդ 50 օրը կրճատելու եմ, քանի որ կարծում եմ, որ արդեն գիտեմ պատասխանը և թե ինչ է լինելու», - Շոտլանդիայում լրագրողներին ասել է Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ հանդիպումից առաջ։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը 50 օրվա ընթացքում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համաձայնության չհասնի, ապա Վաշինգտոնը Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ «շատ խիստ» մաքսատուրքեր կսահմանի: Սպիտակ տան Օվալաձև սենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահը հստակեցրել էր՝ ընդհուպ 100 տոկոս մաքսյին դրույքաչափ:
Նմանատիպ հոդվածներ
Որն է հայադավ եռյակի ծրագիրը. Ռուբեն Հակոբյանը նամակ է գրել ՔԿՀ-ից
Կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, նամակ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ «Ո՞րն է հայադավ եռյակի ծրագիրը Հետ...
«Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում
Հայաստանի պատմությունը» սեպտեմբերից՝ դպրոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և...
Միքայել Աջապահյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը
Ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստակա...
Գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են գողությունը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես է եկել հայտարարությամբ: «Արդեն 19 օր է՝ ՀՀ գլխավոր դատախազ...