Էսպիսի պայմաններում մանկապարտեզ հաճախող երեխաներն ո՞վքեր են «տոն» նվիրելու․ Գրիգորյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա իմ հրապարակած տեսանյութում ընդգրկված են 3 մանկապարտեզներից կադրեր` Ծիածան, Թոռնիկ Մանուշակ և Սուրբ Մարիամ (խաղահրապարակը):
Առաջիկայում կհրապարակենք այլ պարտեզներից ևս կադրեր:
Հասկանում եմ, թեման շատ էմոցիոնալ է, բայց միակ մեղավոր օղակ ու թիրախ չփորձել դարձնել տնօրեններին և տնօրենների թափուր հաստիքների ախորժակ չբացվի հանկարծ: Իմ ունեցած տեղեկատվությամբ, տնօրենները բոլոր ատյանների դռները թակել են (կան փաստեր), ոչ մի տնօրեն երջանիկ չէ այս խայտառակ պայմաններում աշխատել»,- գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին Գրիգորյանը կադրեր էր տարածել՝ գրելով հետևյալը․ «Վարդավառյան ձեր «բուռն հաղթանակներն ու պարտությունները» կտրեմ, միգուցե, «ոչ այնքան կարևոր» հարցով։ Էսպիսի պայմաններում մանկապարտեզներ հաճախող երեխաների համար, ովքեր ունենում են առողջական խնդիրներ ու մանկության գորշ հիշողություններ, ո՞վքեր են պատասխան տալու, ո՞վքեր են «տոն» նվիրելու:
Եթե օրակարգում ասելիք չունեք, Գյումրին ու գյումրեցիները, մեր մանուկները ավելի լուրջ խնդիրներ ունեն, քան իրար վրա ջուր շփոցին կկազմակերպեք բակերում, թե հրապարակներում»: