Ռուսաստանը և Ուկրայինիան շարունակում են փոխադարձ հարձակումները
Ուկրաինական ուժերը դրոններով հարձակումներ են իրականացրել ռուսաստանյան Ստավրոպոլի երկրամասում և Ռոստովի մարզում, հաղորդվում է զոհերի մասին: Ռոստովի մարզի Զիմովնիկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
Ստավրոպոլի բնակիչները էլ հայտնել են քաղաքում պայթյունների մասին։ Թիրախավորվել է քաղաքում գտնվող «Սիգնալ» ռադիոգործարանը, որն օդային, ցամաքային և ծովային օգտագործման ակտիվ խլացնող կայաններ է արտադրում: Տուժածների մասին չի հաղորդվել։
Ուկրաինայի պաշտոնական աղբյուրներն էլ իրենց հերթին հաղորդում են Դնեպրոպետրոսվսկի մարզի վրա ռուսական զորքերի զանգվածային հարձակումների մասին։ Մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
«Սարսափելի գիշեր էր», - հայտարարել է Լիսակը հավելելով, որ հարձակման հետևանքով վնասվել է բնակելի շենք, արդյունաբերական ձեռնարկություններ:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում
Իսրայելը մարդասիրական դադար է հայտարարել Գազայում։ Իսրայելական բանակը Գազայի հատվածում հայտարարել է տեղային մարտավարական...
Ամերիկան մտավ ուղիղ պատերազմի մեջ, զգաց՝ սիոնիստական ռեժիմը ոչնչացվելու է․ Խամենեի
Այաթոլլահ Ալի Խամենեին ողջունել է իր երկրի «հաղթանակը» Իսրայելի նկատմամբ։ Սա Իրանի գերագույն առաջնորդի առաջին հայտարարու...
Ռուսական զորքերը առաջխաղացում են կատարել
Կոնստանտինովկայի մոտ գտնվող Յաբլոնովկայի շրջանում առաջխաղացում կա: Ավելի վաղ ռուսները հայտարարել էին դրա գրավման մասին,...
Պուտինը Ռուսաստանի ռազմածովային ուժերի բրիգադներում փոփոխություն է կատարել
Ռուսաստանի ռազմածովային ուժերի ծովային հետևակի հինգ բրիգադ մոտ ժամանակներս կվերափոխվի դիվիզիայի, որոնցից երկուսը՝ արդեն...