
Ամերիկան մտավ ուղիղ պատերազմի մեջ, զգաց՝ սիոնիստական ռեժիմը ոչնչացվելու է․ Խամենեի

Այաթոլլահ Ալի Խամենեին ողջունել է իր երկրի «հաղթանակը» Իսրայելի նկատմամբ։ Սա Իրանի գերագույն առաջնորդի առաջին հայտարարությունն է Թեհրանի և Թել Ավիվի միջև հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։
«Ես կցանկանայի շնորհավորել մեծ իրանական ազգին, նախևառաջ, սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ», - ասել է Ալի Խամենեին։
«Ամերիկյան ռեժիմը մտավ ուղիղ պատերազմի մեջ, քանի որ զգաց, որ եթե չմտնի, սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի։ Այստեղ նույնպես Իսլամական Հանրապետությունը հաղթեց և ուժեղ ապտակ հասցրեց Ամերիկային», - ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
Նշենք, որ սա Ալի Խամենեիի առաջին հրապարակային ելույթն է մեկ շաբաթվա ընթացքում։ Դրանից առաջ նա երկու տեսաուղերձ է ձայնագրել Իսրայելի կողմից Իրանի դեմ հունիսի 13-ին սկսված պատերազմի սկսվելուց հետո։
Ավելի վաղ ամերիկյան The New York Times հրատարակությունը հունիսի 21-ին հայտնել էր, որ Խամենեին թաքնվում է բունկերում և արդեն նշանակել է երեք իրավահաջորդ՝ իր մահվան դեպքում։