
Ինչ են պայմանավորվել Իսրայելն ու Սիրիան Փարիզում

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի (ՍՈՀՐ) տվյալներով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ կողմերը համաձայնության են եկել հետևյալ կետերի շուրջ:
Էս-Սուվեյդայի հարցը փոխանցվում է ամերիկացիներին, որոնք պարտավորվում են վերահսկել այդ համաձայնագրի պայմանների կատարումը, բոլոր ցեղային ուժերի և հասարակական անվտանգության ուժերի դուրսբերումը դրուզ գյուղերի սահմաններից դուրս, Դրուզական կազմավորումները կմաքրեն բոլոր գյուղերը, որպեսզի համոզվեն Դամասկոսի ցեղային ուժերի և կառավարական զորքերի բացակայության մեջ, Էսվեյդայի բնակիչներից տեղական խորհուրդների ստեղծում, որոնք կստանձնեն ծառայությունների մատուցումը, խախտումների փաստաթղթավորման հանձնաժողովի ստեղծում, որն իր հաշվետվություններն ուղղելու է ամերիկյան կողմին, Կունեյտրայի և Դարայի զինաթափում և այդ շրջանների բնակիչներից տեղական անվտանգության կոմիտեների ձևավորում ՝ նրանց մոտ ծանր սպառազինության բացակայության պայմանով։
️Նշված է նաև, որ արգելվել է Սիրիայի կառավարության հետ կապված ցանկացած կազմակերպության կամ հաստատության մուտքը Էս-Սուվեյդա, ընդ որում թույլատրվում է ՄԱԿ-ի կազմակերպությունների մուտքը: