
ԱՄՆ-ն պետք է Ուկրաինայի կարգավորման հարցով բանակցողների թիմ ստեղծի. NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ուկրաինայի հակամարտության հաջող կարգավորման համար պետք է բանակցողների պրոֆեսիոնալ թիմ ձևավորի Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների հետ կանոնավոր փոխգործակցության համար: Նման կարծիք է հայտնել The New York Times թերթը:
Հրապարակման մեջ նշվում է, որ մի քանի հեռախոսազանգեր և մի քանի այցեր բավարար չեն հակամարտությանը վերջ տալու համար: Պատմականորեն խոշոր ճգնաժամերի լուծման շուրջ բանակցությունները երկար ժամանակ են տևել և բոլոր ներգրավված կողմերի քրտնաջան աշխատանք են պահանջել:
Պարբերականը հիշեցնում է, որ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև 1998 թվականի «Ավագ ուրբաթ» համաձայնագրի մշակումը, որը թույլ տվեց վերջ դնել Բրիտանական թագից Հյուսիսային Իռլանդիայի անկախության կողմնակիցների և հակառակորդների արյունալի բախումներին, տևել է մոտ երկու տարի: Կորեական թերակղզում պատերազմին վերջ դրած զինադադարը (1950-1953) ձեռք է բերվել երկու տարվա ընթացքում տեղի ունեցած 575 հանդիպումների ընթացքում: