Քաղաքականություն

25 տարի անց Իսրայելն ու Սիրիան բարձր մակարդակի հանդիպումն են անցկացրել

25 տարի անց Իսրայելն ու Սիրիան բարձր մակարդակի հանդիպումն են անցկացրել

Իսրայելի և Սիրիայի նախարարները 25 տարվա ընթացքում առաջին անգամ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտնել է Axios-ը:


Հանդիպումը տեղի է ունեցել Փարիզում, այն տևել է չորս ժամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի միջնորդությամբ։


Իսրայելը ներկայացրել է ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, իսկ Սիրիան՝ արտաքին գործերի նախարար Ասադ Ալ-Շեյբանին։


Իսրայելի կառավարությունը հայտնել է, որ հույս ունի սահմանային անվտանգության հարցերից բացի, Ֆրանսիայում կայանալիք գագաթնաժողովը կհանգեցնի Սիրիայի պատրաստակամության աճի՝ Իսրայելի հետ դիվանագիտական քայլեր ձեռնարկելու համար։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250